17:40  ,  22 ապրիլի, 2013

Քարիմ Բենզեման կխաղա «Բորուսիայի» դեմ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման վերականգնվել է վնասվածքից եւ մարզվում է ընդհանուր խմբում, հաղորդում է AS-ը:

Բենզեման կկարողանա ապրիլի 24-ին Դորտմունդում մասնակցել «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպմանը:

Արքայական թիմում շարունակում են անհատական ծրագրով մարզվել պաշտպան Ալվարո Արբելոան եւ կիսապաշտպան Մայքլ Էսյենը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում