16:10  ,  22 ապրիլի, 2013

«Նիցայի» պաշտպանը համբուրել է Իբրահիմովիչի պարանոցը

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում փարիզյան ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում 3:0 հաշվով  առավելության հասավ  «Նիցայի» նկատմամբ:

ՊՍԺ-ի կազմում գոլի հեղինակ դարձան` Ժերեմի Մեմեզը, Կլեման Շանտոմը, ինչպես նաեւ առաջնության լավագույն ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը, ով իր գոլերի քանակը ընթացիկ առաջնությունում հասցրեց 27-ի:

Հանդիպման ժամանակ «Նիցայի» արգենտինացի պաշտպան  Ռենատո Կիվելին համբուրել է Զլատան Իբրահիմովիչի պարանոցը: Անակնկալի եկած Իբրահիմովիչը հարվածել է Կիվելիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով