15:35  ,  22 ապրիլի, 2013

The Sun-ը ծաղրել է Իվանովիչի ձեռքը կծած Սուարեսին (ֆոտո)

Անգլիական «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի` «Չելսիի»հետ  հանդիպման ժամանակ (2:2) կծել էր լոնդոնցիների պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի ձեռքը:

Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցացիան ուրուգվայցի հարձակվողին կառաջարկի զայրույթը կառավարելու դասընթացներ: Ամենայն հավանականությամբ` Սուարեսին երկարաժամկետ որակազրկում է սպասվում:

Ֆուտբոլիստն արդեն հրապարակավ ներողություն է խնդրել Իվանովիչից:

Բրիտանական The Sun-ը հերթին ծաղրել է Լուիս Սուարեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով