14:29  ,  22 ապրիլի, 2013

Երեւանում կկայանա ազատ ոճի ըմբշամարտի ԱՊՀ զինծառայողների առաջնությունը

Երեւանում, ապրիլի 23-ին կկայանա ազատ ոճի ըմբշամարտի ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի մարզիկ-զինծառայողների առաջնությունը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ առաջնությունը կազմակերպվում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հովանու ներքո: ԱՊՀ ԶՈւ մարզիկ-զինծառայողների միջեւ ազատ ոճի ըմբշամարտ մարզաձեւի առանձին առաջնություն այս տարի կազմակերպվում է առաջին անգամ:

Առաջնության անցկացման ամբողջ ընթացքը կազմակերպում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչությունը:

Առաջնության հիմնական նպատակներն են ԱՊՀ անդամ-պետությունների զինված ուժերի միջեւ բարեկամության ամրապնդումն ու համագործակցության զարգացումը ֆիզիկական պատրաստության եւ սպորտի ոլորտում, առողջ ապրելակերպի քարոզումը ԱՊՀ պետությունների զինված ուժերում, երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունը, զինծառայող-մարզիկների բարձր չափանիշների պատրաստության փորձի փոխանակումը, մասսայական սպորտի զարգացումը անդամ-պետությունների զինված ուժերի զինծառայողների շրջանում, ինչպես նաեւ նրանց ֆիզիկական պատրաստության եւ բարոյահոգեբանական կայունության բարձրացումը:

Մրցումներն անցկացվում 55 կգ, 60 կգ, մինչեւ 74 կգ, 84 կգ, 96 կգ, 120 կգ: Յուրաքանչյուր թիմ կարող է հայտավորել մեկական մասնակից յուրաքանչյուր քաշային կարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում