13:36  ,  22 ապրիլի, 2013

Երկրպագուները ցանկանում են Աբիդալին տեսնել «Բավարիայի» դեմ «Բարսելոնայի» մեկնարկային կազմում

«Բարսելոնայի» երկրպագուները «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ցանկանում են մեկնարկային կազմում տեսնել ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալին: Հարցումն անցկացրել է Marca-ն: Աբիդալը ստացել է ձայների 66.4 տոկոսը, Մարկ Բարտրան՝ 33.6 տոկոս:

«Լեւանտեի» դեմ Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի խաղում Աբիդալը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում եւ լավ տպավորություն թողեց: Թիմի մարզչական շտաբը գոհ է Աբիդալի խաղից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով