11:57  ,  22 ապրիլի, 2013

«Սեւիլիան» մտադիր է գնել Անդրեյ Արշավինին

Իսպանական «Սեւիլիան» ցանկանում է գնել Լոնդոնի «Արսենալի» 31-ամյա ռուս հարձակվող Անդրեյ Արշավինին, հաղորդում է AS-ը:

Ակումբը փոխարիող է փնտրում Ալվարո Նեգրեդոյին, որը հավանաբար կհեռանա թիմից: Հնարավոր է՝ Արշավինն անվճար բաժին հասնի «Սեւլիային»: Ֆուտբոլիստի պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է ամռանը:

Արշավինը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հունվարի 20-ին եւ «Չելսիի» դեմ խաղացել է 16 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում