11:11  ,  22 ապրիլի, 2013

Մարսելոն «Բորուսիայի» դեմ չի խաղա

Մադրիդի «Ռեալի» 24-ամյա բրազիլացի պաշտպան Մարսելոն բուժզննում է անցել: Նա վնասվածք էր ստացել «Բետիսի» (3:1) դեմ Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի խաղում: Ախտորոշվել է ազդրի վնասվածք, որի պատճառով Մարսելոն բաց կթողնի երեք շաբաթ: Նա չի կարողանա օգնել «Ռեալին» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում, հաղորդում է AS-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով