10:09  ,  22 ապրիլի, 2013

Իրինա Շեյկը ստադիոնում աջակցել է Ռոնալդուին (ֆոտո)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի «Ռեալ» - «Բետիս» (3:1) հանդիպմանը ներկա է եղել նաեւ Արքայական թիմի պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Իրինա Շեյկը, որն անցած շաբաթ հասցրել է լինել Հունաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ Իսպանիայում, գրում է elbalonrosa.com-ը:

Իր ներկայությամբ Շեյկը փաստացի հերքել է լուրերը, թե սառեցրել է հարաբերությունները Ռոնալդուի հետ: Շեյկի հետ խաղին եղել է նաեւ Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեսի կինը, որն էլ լուսանկարը տեղադրել է Թվիթերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում