09:50  ,  22 ապրիլի, 2013

Տիագո Սիլվայի չարձանագրված բացառիկ գոլը

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում ՊՍԺ-ն տանը 3:0 հաշվով պարտության մատնեց «Նիցային»: Գոլերի հեղինակ դարձան Ժերեմի Մենեզը, Կլեման Շանտոմը եւ Զլատան Իբրահիմովիչը:

Սակայն ամենագեղեցիկը ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվայի գոլն էր, որը չարձանագրվեց, քանի որ բրազիլացու հարվածը դիմային գծից դուրս էր:

ՊՍԺ-ն 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Մարսելն» ունի 61 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով