09:14  ,  22 ապրիլի, 2013

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը մեդալ չնվաճեց

Մոլդովայում ավարտված թաեքվոնդոյի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը չկարողացավ մեդալ նվաճել: 74 կգ քաշային կարգում Հայկ Խաչատրյանը մեկնարկային մենամարտում պարտվեց ուկրաինացի Սերգեյ Չայկային: 68 կգ քաշային Սերգեյ Վարդազարյանը նույնպես պարտվեց հենց առաջին մենամարտում: Մրցակիցը հույն Քրիստոս Ալեքսոպուլոսն էր: Մեկնարկում դուրս մնաց պայքարից նաեւ 58 կգ քաշային Սերգեյ Գալստյանը՝ պարտվելով իսպանացի Ջոնաթան Վելոզուին: 63 կգ քաշային Ավետիք Ղազարյանը մեկնարկում տանուլ տվեց Կիպրոսի ներկայացուցիչ Իոանիս Պիլավակիսին: 54 կգ քաշային Սերգեյ Ավանեսովը հասավ քառորդ եզրափակիչ եւ պարտվեց Գերմանիան ներկայացնող Աբդուլատիֆ Սեզգինին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս