01:33  ,  22 ապրիլի, 2013

Սուարեսը ներողություն է խնդրել Իվանովիչի ձեռքը կծելու համար

Շատ եմ զղջում տեղի ունեցածի համար, հայտարարել է Ուրուգվայի հավաքականի եւ անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը, ով ապրիլի 21-ին կայացած «Լիվերպուլ» - «Չելսի» (2:2) խաղում կծել էր լոնդոնցիների սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի ձեռքը:

«Ներողություն եմ խնդրում Իվանովիչից եւ ողջ ֆուտբոլային աշխարհից իմ վարքի համար: Շատ եմ զղջում տեղի ունեցածի համար»,- Twitter-ի իր էջում գրել է Սուարեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով