00:35  ,  22 ապրիլի, 2013

«Յուվենտուսն» ուժեղ էր «Միլանից»

Իտալական A Սերիայի 33-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ Թուրինում, որտեղ գործող չեմպիոն եւ ընթացիկ առաջատար «Յուվենտուսն» ընդունել էր «Միլանին»:

Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին: Խաղի հաշիվը բացվեց 57-րդ րոպեին, երբ Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը ցույց տվեց, թե ինչպես է պետք իրացնել 11 մետրանոց հարվածը՝ առաջ մղելով «Յուվենտուսին»: Բաց թողած գոլից հետո միլանցիները ոչինչ չառաջարկեցին դաշտի տերերին եւ «Յուվենտուսը» կարողացավ պահպանել հաղթական հաշիվը:

Թուրինցիներն ունեն 77 միավոր եւ երկրորդ տեղում գտնվող «Նապոլիին» գերազանցում են 11 միավոր: «Միլանը» 59 միավորով մնաց երրորդ տեղում:

Իտալիայի առաջնություն. 33-րդ տուր 

«Յուվետուս» - «Միլան»՝ 1:0

Արտուրո Վիդալ, 57 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով