00:45  ,  20 ապրիլի, 2013

Պրանդելի. Բալոտելին պետք է սովորի չտրվել սադրանքների

Բալոտելին պետք է սովորի լռել եւ չարձագանքել սադրանքների, հայտարարել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին, հայտնում է Football Italia-ն:

«Բալոտելին պետք է ընտելանա, որ իրեն մշտապես սադրելու են: Նա պետք է սովորի լռել եւ չարձագանքել այդ սադրանքներին: Ժամանակակից ֆուտբոլում հանգստությունն ու զսպվածությունը շատ կարեւոր են: Եթե նա ցանկանում է ունենալ հաջող կարիերա, ապա նա պետք է սովորի զսպել ինքն իրեն»,- ասել է Պրանդելին:

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան կրճատել է «Միլանի» հարձակվողի որակազրկումը՝ երեք հանդիպումից դարձնելով երկու: Բալոտելին «Ֆիորենտինայի» դեմ խաղում անպատվել էր մրցավարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում