13:15  ,  9 ապրիլի, 2013

Շարապովան երրորդն է աշխարհի ամենահարուստ թենիսիտուհիների ցուցակում

Աշխարհի երկրորդ ռակետ, ռուսաստանցի Մարիա Շարապովան ամենահարուստ թենիսիստուհիների ցուցակում զբաղեցնում է երրորդ տեղը: Forbes ամսագրի վարկածով՝ 25-ամյա Շարապովայի կարողությունը գնահատվում է 25.1 միլիոն դոլար:

Կարիերայի ընթացքում ռուսաստանցին հաղթել է 28 մրցաշարերում, որոնցից չորսը՝ «Մեծ սաղավարտի»:

Աշխարհի ամենահարուստ թենիսիստուհին ամերիկուհի Սերենա Ուիլյամսն է, ում հաջորդում է նրա քույրը՝ Վինուսը:

Forbes. աշխարհի ամենահարուստ թենիսիստուհիները

1. Սերանա Ուիլյամս

$ 43,2 միլիոն

2. Վինուս Ուիլյամս

28,6

3. Մարիա Շարապովա

25,1

4. Կիմ Կլիստերս

24,4

5. Լինդսեյ Դեւենպորտ

22,2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում