16:47  ,  6 մարտի, 2013

«Բանանցում» կխաղան երկու ուկրաինացի ֆուտբոլիստներ

«Բանանցը» պայմանագրեր է կնքել երկու ուկրաինացի ֆուտբոլիստների հետ։ Երեւանյան ակումբում հանդես կգան 22-ամյա կիսապաշտպան Պավել Գրիշչենկոն եւ 19-ամյա հարձակվող Ռոման Դեբելկոն։ Պայմանագրերը նախատեսված են մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Այդ մասին հայտնի դարձավ NEWS.am Sport-ին։

Երկու ֆուտբոլիստներն էլ հանդես կգան մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Գրիշչենկոն հանդես է եկել Դոնեցկի «Մետալուրգի» հիմնական թիմում, իսկ Դեբելկոն՝ երկրորդ թիմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում