«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին հերթական անգամ հավաքականի կազմում խաղադաշտը լքել է առանց գոլի: Շվեդիայի հավաքականի հետ ընկերական խաղում (3:2) աշխարհի լավագույն ֆուտբոլիստը չկարողացավ իրացնել ունեցած նպաստավոր պահերը:
Իսկ դրվագներից մեկում գնդակը դատարկ դարպասից դուրս է բերել «Անդրեաս Իսակսոն» անվամբ հրաշքը: Շվեդիայի հավաքականի դարպասապահը խիզախություն է ունեցել՝ գնդակը դարպասային գծից հեռացնելով շրջադարձ հարվածով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում