12:54  ,  7 փետրվարի, 2013

«Նինձյա-դարպասապահը» խանգարեց Մեսիին

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին հերթական անգամ հավաքականի կազմում խաղադաշտը լքել է առանց գոլի: Շվեդիայի հավաքականի հետ ընկերական խաղում (3:2) աշխարհի լավագույն ֆուտբոլիստը չկարողացավ իրացնել  ունեցած նպաստավոր պահերը:

Իսկ դրվագներից մեկում գնդակը դատարկ դարպասից դուրս է բերել «Անդրեաս Իսակսոն» անվամբ հրաշքը: Շվեդիայի հավաքականի դարպասապահը խիզախություն է ունեցել՝ գնդակը դարպասային գծից հեռացնելով շրջադարձ հարվածով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում