Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Լոնդոնի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարի մրցավարների թվում հաստատել է նաեւ միջազգային բարձրագույն կարգի մրցավար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության բաժնի պետ Սամվել Հարությունյանին: Նա շուրջ 35 տարի մրցավարել է նախկին ԽՍՀՄ , Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում: 55-ամյա մասնագետը սպասարկել է նաեւ 2008 թ. Պեկինի Օլիմպիական խաղերը:
Նախքան Լոնդոն-2012-ը Սամվել Հարությունյանը կսպասարկի Բուլղարիայում, Չինաստանում եւ Ֆինլանդիայում անցկացվելիք ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերը, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում