10:42  ,  29 մարտի, 2012

Հայաստանը մրցավար կունենա Օլիմպիական խաղերում

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Լոնդոնի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարի մրցավարների թվում հաստատել է նաեւ միջազգային բարձրագույն կարգի մրցավար,  ՀՀ  սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության բաժնի պետ  Սամվել Հարությունյանին: Նա շուրջ 35 տարի մրցավարել  է նախկին ԽՍՀՄ , Եվրոպայի  եւ  աշխարհի առաջնություններում: 55-ամյա մասնագետը սպասարկել է նաեւ 2008 թ. Պեկինի Օլիմպիական խաղերը:

Նախքան Լոնդոն-2012-ը Սամվել Հարությունյանը կսպասարկի  Բուլղարիայում, Չինաստանում  եւ Ֆինլանդիայում անցկացվելիք  ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերը, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս