09:23  ,  15 հունվարի, 2013

Խոակին Բոգոսյանը կարող է փոխարինել Յուրա Մովսիսյանին

Ավստրիական «Զալցբուրգի» հարձակվող Խոակին Բոգոսյանը հայտնվել է ռուսական «Կրասնոդարի» հետաքրքրության ոլորտում:

Life Sports-ը գրում է, որ ռուսական ակումբը 25-ամյա Բոգոսյանին դիտարկում է որպես Հայաստանի ազգային հավաքականի ռմբարկու Յուրա Մովսիսյանին փոխարինող: «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը հաստատել է, որ իր թիմը փոխարինող է փնտրում Մովսիսյանին, ով տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ»: Խոակին Բոգոսյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 800 հազար եվրո:

Հիշեցնենք, որ Բոգոսյանը 2010-ին անգենտինական «Նյուելս Օլդ Բոյսից» է տեղափոխվել «Զալցբուրգ», սակայն այդպես էլ չկարողացավ առանցքային խաղացող դառնալ ավստրիական ակումբում: 2011/2012 մրցաշրջանում նա վարձավճարով հանդես եկավ Մոնտեւիդեոյի «Նասիոնալում», որի կազմում դարձավ Ուրուգվայի չեմպիոն: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Բոգոսյանը կարիերան շարունակելու է Էկվադորի 14-ակի չեմպիոն Գուայակիլի «Բարսելոնայում»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով