18:06  ,  13 դեկտեմբերի, 2012

«Սպարտակի» պաշտոնական կայք. Յուրա Մովսիսյանը դարձավ «սպարտակցի»

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխության վերջին իրավաբանական ձեւակերպումները կատարվել են դեկտեմբերի 13-ին եւ «Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստն այժմ «սպարտակցի» է, հաղորդում է Ռուսաստանի իննակի չեմպիոնի պաշտոնական կայքը։

25-ամյա ռմբարկուն 4,5 տարվա պայմանագիր է կնքել «Սպարտակի» հետ։ Ֆուտբոլիստը նոր ակումբում մարզումները կսկսի հունվարի 20-ին, երբ թիմը կվերադառնա արձակուրդից։ Առաջին հավաքը նախատեսված է Արաբական Էմիրություններում։

Ավելի վաղ նշվել էր, որ Յուրա Մովսիսյանի տարեկան աշխատավարձը կկազմի 1,5 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 8 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս