15:15  ,  28 նոյեմբերի, 2012

Մուսլին. Մովսիսյանն աշխատավարձի համար է հեռանում «Կրասնոդարից»

Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը կհեռանա ռուսական «Կրասնոդարից», քանի որ ցանկանում է բարձր աշխատավարձ ստանալ։ Այդ մասին ռուսական Sportbox.ru-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է  «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը:

«Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են ռուական շատ ակումբներ։ Նա աշխատավարձի բարձրացում է պահանջում, սակայն մենք չենք կարող նման շռայլություն թույլ տալ մեզ։ Յուրան մեծ ամբիցիաներ ունի եւ ցանկանում է խաղալ ավելի բարձրակարգ թիմում։ Ակնհայտ է, որ նա կհեռանա «Կրասնոդարից»,- հայտարարել է Սլավոլյուբ Մուսլինը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում