16:10  ,  19 ապրիլի, 2024

Մոուրինյո․ «Ռեալն» ու Անչելոտին արժանի են հաղթանակի Չեմպիոնների լիգայում

Իտալական «Ռոմայից» հեռացված Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայում երկրպագում է Մադրիդի «Ռեալին», որը դուրս է եկել կիսաեզրափակիչ եւ կմրցի Մյունխենի «Բավարիայի» հետ։

«Կցանկանայի, որ Չեմպիոնների լիգայում հաղթեր Մադրիդի «Ռեալը»։ Արքայական թիմը եւ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին արժանի են հաղթանակի»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Madrid Xtra-ն։

Մոուրինյոն «Ռեալը» գլխավորել է 2010-2013 թվականներին։

Մոուրինյոն մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաեւ «Բենֆիկան», «Լեյրիան», «Պորտուն», «Ինտերը», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում