Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է ռուսական թիմի խնդիրների մասին Ռուսաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածում։
«Եթե հաղթեինք «Սոչիին», դա կոգեւորեր մեզ։ Մենք արագ գոլ ենք խփում, հետո չենք շարունակում խաղալ նույն ագրեսիվությամբ։ Այդ ամենը վերջում ավարտվում է ոչ ոքի արդյունքով։
Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ յուրաքանչյուրն ինքն իրեն պետք է հարց տա․ ի՞նչ է ցանկանում ֆուտբոլից եւ ի՞նչ է պատրաստ տալ փոխարենը։ Պետք չէ փնտրել մեղավորների։ Պետք է առաջին հերթին պահանջես ինքնդ քեզնից, հետո՝ թիմակցից»,- Նաիր Տիկնիզյանի խոսքը մեջբերում է «Լոկոմոտիվի» կայքը։
Ձմեռային դադարից հետո «Լոկոմոտիվը» Ռուսաստանի առաջնությունում 1:2 հաշվով պարտվել է «Դինամոյին», 2:2 հաշվով է խաղացել «Սոչիի» հետ եւ 32 միավորով 5-րդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող ԲԿՄԱ-ն։
Նաիր Տիկնիզյանն ազդրի մկանային վնասվածքի պատճառով չէր միացել Հայաստանի հավաքականին Կոսովոյի եւ Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում