23:38  ,  6 մարտի, 2024

ԵԼ․ «Սպորտինգն» ու «Ատալանտան» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում պորտուգալական «Սպորտինգը» Լիսաբոնում ընդունեց իտալական «Ատալանտային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

17-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Սպորտինգի» պորտուգալացի կիսապաշտպան Պաուլինյուն (տեսանյութ

Բերգամոյի թիմին պարտությունից փրկեց իտալացի հարձակվող Ջանլուկա Սկամակայի գոլը 39-րդ րոպեին (տեսանյութ

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 14-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում