From Doha to Dubai
— ATP Tour (@atptour) February 27, 2024
Lovely passing shot from @karenkhachanov as he fights past Van Assche 6-2 6-3!@DDFTennis | #DDFTennis pic.twitter.com/NEqcHNCJG5
Աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Դուբայում անցկացվող ATP-500 մրցաշարում։
Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 72-րդ ռակետ, ֆրանսիացի Լյուկա Վան Աշի հետ հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:2, 6:3: Պայքարը տեւեց 1 ժամ եւ 20 րոպե։
1/8 եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 36-րդ ռակետ, չեխ Իրժի Լեհեչկան, որը 6:4, 3:6, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 77-րդ ռակետ, հունգարացի Մարտոն Ֆուչովիչին։
Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,9 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում