Աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Դոհայում անցկացվող ATP-250 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հայ թենիսիստի մրցակիցը աշխարհի 43-րդ ռակետ, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էմիլ Ռուուսուվուորին էր, որն առաջին սեթում 0:3 հաշվով պարտվելիս հրաժարվեց պայքարից։
Կիսաեզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 46-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսեյ Պոպիրինը։
Դոհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,3 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում