09:02  ,  15 փետրվարի, 2024

Եվրոպայի լիգա․ Մեկնարկում է փլեյ-օֆֆը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում փետրվարի 15-ին տեղի կունենան փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները։

Այս փուլի հաղթողները 1/8 եզրափակիչում կմրցեն խմբերում առաջին տեղերը գրաված թիմերի հետ։

Եվրոպայի լիգա, փլեյ-օֆֆ (1/16 եզրափակիչ), առաջին հանդիպում

«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) - «Ռոմա» (Իտալիա)` 21:45 (Երեւանի ժամանակ)

«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Սպարտա Պրահա» (Չեխիա)՝ 21:45

«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 21:45

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 21:45

«Միլան» (Իտալիա) - «Ռեն» (Ֆրանսիա)՝ 00:00

«Լանս» (Ֆրանսիա) - «Ֆրայբուրգ» (Գերմանիա)` 00:00

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Թուլուզ» (Ֆրանսիա)` 00:00

«Բրագա» (Պորտուգալիա) - «Ղարաբաղ» (Ադրբեջան)` 00:00

1/8 եզրափակիչի վիճակահանությունը կանցկացվի փետրվարի 23-ին փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումներից հետո (փետրվարի 22)։

Խմբերում առաջին տեղ գրաված եւ 1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը․

«Վեստ Հեմ» (Անգլիա), «Բրայթոն» (Անգլիա), «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա), «Ատալանտա» (Իտալիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Վիլյառեալ» (Իսպանիա), «Սլավիա» (Չեխիա), «Բայեր» (Գերմանիա)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում