19:07  ,  14 նոյեմբերի, 2012

Սարգիս Հովսեփյանն իր վերջին հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի կազմում

Երեւանի «Փյունիկի» նախկին ավագ Սարգիս Հովսեփյանն իր վերջին հանդիպումն անցկացրեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում: 

Երեւանի Հանրապետական ստադիոնում ընթացող Հայաստան – Լիտվա խաղի 5-րդ րոպեին Հայաստանի հավաքականի 40-ամյա ավագը երկրպագուների ծափողջույնների ներքո փոխարինվեց՝ իր տեղը զիջելով Դոնեցկի «Մետալուգի» պաշտպան Արտակ Եդիգարյանին:

Սարգիս Հովսեփյանը Հայաստանի հավաքականում խաղացել է 20 տարի: Սա նրա 132 հանդիպումն էր ազգային թիմի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում