Իտալիայի Թուրին քաղաքում անցկացվող ATP Finals-ում (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնություն) աշխարհի 7-րդ ռակետ, օլիմպիական չեմպիոն, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը խմբային փուլի առաջին մրցախաղում 6:7 (3:7), 6:3, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 34 րոպե։
Կարմիր խմբում Զվերեւի եւ Ալկարասի հետ ընդգրկված են նաեւ ռուսաստանցիներ Դանիիլ Մեդվեդեւը (3) եւ Անդրեյ Ռուբլյովը (5)։
ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 15 միլիոն եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում