Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչը Թուրինում ստացավ 2023թ․ աշխարհի առաջին ռակետի գավաթը։
ATP Finals-ի մեկնարկում աշխարհի 10-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեին հաղթելու շնորհիվ Ջոկովիչն ապահովել էր Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի համաշխարհային դասակարգման առաջին տեղն այս տարվա արդյունքում։
Ջոկովիչը 8-րդ անգամ տարին կավարտի առաջին ռակետի կարգավիճակում եւ կբարելավի իր ռեկորդը։
Նա այս գավաթը ստացել է նաեւ 2011, 2012, 2014, 2015, 2018, 2020, 2021 թվականներին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում