Աշխարհի չորրորդ ռակետ Յանիկ Սիները դուրս է եկել Փարիզի «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Իտալացի թենիսիստը 6:7 (6:8), 7:5, 6:1 հաշվով պարտության է մատնել աշխարհի 42-րդ ռակետ, ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդսին։ Սիների հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 13-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորը։
1/8 եզրափակիչ է դուրս եկել նաեւ աշխարհի 7-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն, որը 6:4, 6:2 հաշվով հաղթել է աշխարհի 108-րդ ռակետ, ավստրիացի Դոմինիկ Թիմին։
Հոլգեր Ռունեի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, գերմանացի Դանիել Ալտմայերը։
Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,7 միլիոն եվրո է։
SHOWTIME IN PARIS @holgerrune2003 takes the opener 6-4 against Thiem.@RolexPMasters | #RolexParisMasters pic.twitter.com/beDNSL3Rq1
— ATP Tour (@atptour) November 1, 2023
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում