Athleticism off the charts @DaniilMedwed | @ErsteBankOpen | #erstebankopen pic.twitter.com/hK0iJKjEQE
— ATP Tour (@atptour) October 27, 2023
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում մրցեցին ռուսաստանցիներ, աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը եւ աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը։ Երեք սեթում առավելության հասավ Մեդվեդեւը՝ 6:3, 3:6, 6:3։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 17 րոպե։
Կիսաեզրափակիչում Մեդվեդեւի մրցակիցը կլինի աշխարհի 7-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի եւ աշխարհի 77-րդ ռակետ, խորվաթ Բորնա Գոյոյի դիմակայության հաղթողը։
Վիեննայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում