Աշխարհի 7-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը դուրս եկավ Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը 7:6 (9:7), 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 19-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 52 րոպե։
Եզրափակիչում Անդրեյ Ռուբլյովի մրցակիցը կլինի աշխարհի 17-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուրկաչը, որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել աշխարհի 26-րդ ռակետ, ամերիկացի Սեբաստիան Կորդային։
Շանհայի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում