Աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Նյու Յորքում շարունակվող ԱՄՆ-ի բաց առաջնության չորրորդ շրջան։ Ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 32-րդ ռակետ, արգենտինացի Սեբաստիան Բաեսի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:2, 7:6 (7:8) հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 34 րոպե։
1/8 եզրափակիչում Մեդվեդեւի մրցակիցը կլինի աշխարհի 13-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինաուրը։
US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում