02:16  ,  1 սեպտեմբերի, 2023

Եվրոպայի լիգա․ Խմբային մրցաշարի բոլոր մասնակիցները

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում հայտնի դարձան խմբային մրցաշարի բոլոր մասնակիցները։

Սեպտեմբերի 1-ին տեղի կունենա վիճակահանությունը։ Թիմերը բաժանված են վիճակահանության չորս զամբյուղների։

A զամբյուղ․ «Լիվերպուլ» (Անգլիա), «Վեստ Հեմ» (Անգլիա), «Վիլյառեալ» (Իսպանիա), «Ռոմա» (Իտալիա), «Ատալանտա» (Իտալիա), «Բայեր» (Գերմանիա), «Այաքս» (Նիդերլանդներ), «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)։

B զամբյուղ․ «Բետիս» (Իսպանիա), «Մարսել» (Ֆրանսիա), «Ռեն» (Ֆրանսիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Օլիմպիակոս» (Հունաստան), ԼԱՍԿ (Ավստրիա), «Սլավիա» (Չեխիա), «Ղարաբաղ» (Ադրբեջան)։

C զամբյուղ: «Բրայթոն» (Անգլիա), «Ֆրայբուրգ» (Գերմանիա), «Սպարտա» (Չեխիա), «Մոլդե» (Նորվեգիա), «Յունիոն Սենթ-Ժիլուա» (Բելգիա), «Մաքաբի Հայֆա» (Իսրայել), «Շտուրմ» (Ավստրիա), «Շերիֆ Տիրասպոլ» (Մոլդովա)։

D զամբյուղ․ «Թուլուզ» (Ֆրանսիա), «Պանատինաիկոս» (Հունաստան), ԱԵԿ (Հունաստան), ՏՍՑ (Սերբիա), «Սերվետ» (Շվեյցարիա), «Ռակուվ» (Լեհաստան), «Արիս» (Կիպրոս), «Հեկեն» (Շվեդիա)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում