19:04  ,  23 օգոստոսի, 2023

Լեյվերի գավաթ․ Եվրոպայի եւ աշխարհի հավաքականների կազմերը

Հայտնի են թենիսի Լեյվերի գավաթի խաղարկության մասնակիցները։ Մրցաշարը տեղի կունենա սեպտեմբերի 22-24-ը Վանկուվերում։

Եվրոպայի հավաքական

Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան)
Գաել Մոնֆիս (Ֆրանսիա)
Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)
Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)
Հոլգեր Ռունե (Դանիա)
Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)

Աշխարհի հավաքական

Թոմի Փոլ (ԱՄՆ)
Ֆրանսիսկո Սերունդոլո (Արգենտինա)
Բեն Շելթոն (ԱՄՆ)
Ֆրենսիս Տիաֆո (ԱՄՆ)
Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)
Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)

Անցած տարի այս մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է աշխարհի հավաքականը, որի ավագը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի Ջոն Մաքինրոյն է։ Եվրոպայի հավաքականի ավագը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 11-ակի չեմպիոն, շվեդ Բյորն Բորգն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում