00:57  ,  14 ապրիլի, 2023

ԵԼ․ «Մանչեսթեր Յունայթեդը» բաց թողեց հաղթանակը, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում ընդունեց իսպանական «Սեւիլիային»։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը բաց թողեց հաղթանակը ընթացքում 2:0 հաշվով առաջ լինելուց հետո։

Սկզբնամասում դուբլի հեղինակ դարձավ ավստրիացի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը։ Վերջին րոպեներին հաշվի տարբերությունը կրճատեց «Սեւիլիայի» իսպանացի պաշտպան Խեսուս Նավասը։ Նրա հարվածից հետո հոլանդացի պաշտպան Տայրել Մալասիան հպվեց գնդակին եւ գրանցվեց ինքնագոլ։

Ավելացված ժամանակում հյուրերի երկրորդ գոլը խփեց մարոկկացի հարձակվող Յուսեֆ Էն Նեսիրին։ Այս դեպքում էլ գրանցվեց ինքնագոլ անգլիացի պաշտպան Հարի Մագուայրին։

Թուրինի «Յուվենտուսը» տանը մրցեց պորտուգալական «Սպորտինգի» հետ եւ պարտության մատնեց նվազագույն հաշվով։ Միակ գոլը 73-րդ րոպեին խփեց իտալացի պաշտպան Ֆեդերիկո Գատին։

Գերմանական «Բայերը» Լեւերկուզենում մրցեց բելգիական «Ռոյալ Յունիոնի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Ավելի վաղ իտալական «Ռոման» հյուրընկալվել էր հոլանդական «Ֆեյենորդին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտություն էր կրել նվազագույն հաշվով։

Եվրոպա լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 2:2 (տեսանյութ)

 Մարսել Զաբիտցեր, 14, 21  - Տայրել Մալասիա, 85, ինքնագոլ, Հարի Մագուայր, 90+3, ինքնագոլ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 1:0 (տեսանյութ)

Ֆեդերիկո Գատի, 73

«Բայեր» (Գերմանիա) - «Ռոյալ Յունիոն» (Բելգիա)՝ 1:1 (տեսանյութ)

Ֆլորիան Վիրց, 82 - Վիկտոր Բոնիֆաս, 51

«Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1:0 (տեսանյութ)

Մատս Վիֆեր, 54

Չիրացրած 11մ՝ Լորենցո Պելեգրինի («Ռոմա»), 43

Քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 20-ին։

Կիսաեզրափակիչ

«Յուվենտուս» (Իտալիա) / «Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) / «Սեւիլիա» (Իսպանիա)

«Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ) / «Ռոմա» (Իտալիա) - «Բայեր» (Գերմանիա) / «Ռոյալ Յունիոն» (Բելգիա)

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան մայիսի 11-ին, պատասխան հանդիպումները՝ մայիսի 18-ին։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում