02:30  ,  15 հոկտեմբերի, 2012

Գոռ Մայիլյանը` սամբոյի աշխարհի չեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Սամբոյի պատանիների, աղջիկների եւ երիտասարդների աշխարհի 2012թ. առաջնության մինչեւ 56 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալ է նվաճել Գոռ Մայիլյանը: Նա գերազանց է անցկացրել բոլոր գոտեմարտերը՝ հռչակվելով սամբոյի աշխարհի չեմպիոն:

Հայ մարզիկներն այս առաջնությունումմ արժանացել են նաեւ 4 արծաթե եւ 2 բրոնզե մեդալի: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է երրորդ տողը` զիջելով Ռուսաստանի եւ Վրաստանի թիմերին:

Հիշեցնենք, որ հայ սամբիստները երրորդ տեղն էին գրավել նաեւ 2012թ. սամբոյի պատանիների, աղջիկների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա հոկտեմբերի 16-ին, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English