Սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի WBA International գոտու տիրակալ, ֆրանսիացի Մեհդի Բուադլայի հետ (26-5-0, 11 նոկաուտ): Մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում:
Ռոբերտ Շտիգլիցին հաղթելուց եւ դարձյալ աշխարհի չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Աբրահամի համար սա կլինի տիտղոսի առաջին պաշտպանությունը:
2011-ին Անդրե Ուորդին պարտվելուց հետո Աբրահամն արեն երեք անընդմեջ հաղթանակ է տարել, իսկ Բուադլան հաղթանակով է ավարտել նախորդ չորս մենամարտերը: 2011-ին Բուադլան եղել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի հավակնորդ, սակայն մենամարտը չի կայացել, հաղորդում է boxingscene.com-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում