21:36  ,  27 սեպտեմբերի, 2020

«Լեսթեր Սիթին» ուժեղ էր «Մանչեսթեր Սիթիից»՝ 5։2 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Լեսթեր Սիթիի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը պարտություն կրեց 2։5 հաշվով։

Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին։

«Լեսթեր Սիթին» 3 հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

«Մանչեսթեր Սիթին» 2 խաղից հետո 3 միավորով 13-րդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Լեսթեր Սիթի»՝ 2։5 (տեսանյութ)

Ռիյադ Մահրեզ, 4, Նաթան Ակե, 84 - Ջեյմի Վարդի, 37, 11մ, 54, 58, 11մ, Ջեյմս Մեդիսոն, 77, Յուրի Տիլեմանս, 88, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում