2003թ. աշխարհի փոխչեմպիոն, ռումինացի մարմնամարզուհի Ֆլորիկա Լեոնիդը մարզական կարիերան ավարտելուց հետո դարձել է մարմնավաճառ։ Այդ մասին ռումինական հեռուսաշոուի ժամանակ ասել է Ֆլորիկայի նախկին թիմակից Մոնիկա Ռոսուն։
25-ամյա Ֆլորիկան էսկորտ-ծառայություններ է առաջարկում գերմանական կայքերի միջոցով։ Նա այժմ բնակվում է Գերմանիայում։ Հայրենիքից հեռանալուց հետո որոշ ժամանակ Ֆլորիկա Լեոնիդը աշխատել է որպես ֆիթնեսի մարզիչ, հաղորդում է sportal.bg-ն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում