Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները հայտարարել է, որ 2013-ից Արգենտինան ներկայացված կլինի Ֆորմուլա-1-ի օրացույցում:
Նախատեսվում է, որ Արգենտինայի Գրան Պրին կանցկացվի Մար դել Պլատայում նոյեմբերին կամ դեկտեմբերին, La Nacion:
Արգենտինայում Ֆորմուլա-1-ի Գրան Պրի չի անցկացվել 1998-ից: Վերջին անգամ Արգենտինայում հաղթել է Միխայել Շումախերը:
Այժմ Ֆորմուլա-1-ում Հարավային Ամերիկան ներկայացնում է միայն Բրազիլիան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում