15:52  ,  16 մայիսի, 2024

PFA․ Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողի կոչման հավակնորդները

Անգլիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) ներկայացրել է Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն խաղացողի հավակնորդներին․

Քոուլ Փալմեր («Չելսի»), Դեքլան Ռայս, Մարտին Էդեգոր, Ուիլյամ Սալիբա (բոլորն էլ՝ «Արսենալ»), Էրլինգ Հոլանդ, Ֆիլիպ Ֆոդեն, Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Օլի Ուոթքինս («Աստոն Վիլա»)։

2023-ին այս մրցանակին արժանացել էր «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում