00:52  ,  8 մայիսի, 2024

ՉԼ․ «Բորուսիան» պատասխան խաղում էլ հաղթեց ՊՍԺ-ին եւ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Գերմանական թիմը կիսաեզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին եւ հաղթեց 1:0 հաշվով։

50-րդ րոպեին իտալացի Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը գրավեց գերմանացի պաշտպան Մատս Հումելսը (տեսանյութ

Դորտմունդում «Բորուսիան» հաղթել էր 1:0 հաշվով գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգի գոլի շնորհիվ։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը մայիսի 8-ին կվիճարկեն Մադրիդի «Ռեալն» ու Մյունխենի «Բավարիան»։ Մյունխենում այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 2:2:

«Բորուսիան» երրորդ անգամ կխաղա գլխավոր եվրագավաթային մրցաշարի եզրափակիչում։ Նախորդ անգամ դա տեղի է ունեցել 2013-ին։ Այն ժամանակ «Բորուսիան» պարտվել էր «Բավարիային»։ 1997-ին «Բորուսիան» եզրափակիչում պարտության էր մատնել Թուրինի «Յուվենտուսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով