12:57  ,  6 մայիսի, 2024

Մբապե․ Վստահ ենք, որ կարող ենք հաղթել «Բորուսիային» եւ դուրս գալ եզրափակիչ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ հույս է հայտնել, որ դուրս կգան գլխավոր եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ։ Դորտմունդում ՊՍԺ-ն պարտվել էր 0:1 հաշվով։

«Թիմը շատ հանգիստ է։ Մենք վստահ ենք, որ կկարողանանք հաղթել «Բորուսիային» եւ դուրս գալ եզրափակիչ։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կդասավորվի պատասխան խաղում։ Ես արդեն պատրաստվում եմ դրան։ Ես լավ տրամադրությամբ դուրս կգամ խաղադաշտ՝ պատրաստ պաշտպանելու մեր թիմի գույները եւ ապահովելու տեղը եզրափակիչում»,- Մբապեի խոսքը մեջբերում է Get French Football News-ը։

ՊՍԺ - «Բորուսիա» պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 7-ին Փարիզում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով