Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ՈւԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի երրորդ տեղի հանդիպումը, որտեղ մրցում են պորտուգալական «Սպորտինգը» եւ «Բենֆիկան»:
Կիսաեզրափակիչներում «Սպորտինգը» 4:5 հաշվով պարտվել էր կատալոնական «Բարսելոնային», իսկ «Բենֆիկան» հետխաղային 6-մետրանոց հարվածաշարում 3:4 հաշվով պարտվել էր իսպանական «Պալմային»:
Երեկոյան 20:00-ին կմեկնարկի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումը, որտեղ տիտղոսի համար կպայքարեն իսպանական «Պալման» եւ «Բարսելոնան»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում