20:01  ,  3 մայիսի, 2024

«Մասթերս»․ Անդրեյ Ռուբլյովը եզրափակիչում է

Աշխարհի 8-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը դուրս եկավ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը 6:4, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 13-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 20 րոպե։

Եզրափակիչում Անդրեյ Ռուբլյովի մրցակիցը կլինի աշխարհի 35-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի եւ աշխարհի 31-րդ ռակետ, չեխ Իրժի Լեհեչկայի դիմակայության հաղթողը։

Անդրեյ Ռուբլյովը կարիերայում 5-րդ անգամ կխաղա «Մասթերսի» եզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում