19:34  ,  3 մայիսի, 2024

Օլ․ վարկանիշային մրցաշար․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը կներկայացնի 3 մարզիկ (ֆոտո)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարին կներկայանա երեք մարզիկով, հաղորդում է ՀԸՖ-ի ֆեյսբուքյան էջը։

60 կգ` Գևորգ Ղարիբյան

87 կգ` Գևորգ Թադևոսյան

130 կգ` Դավիթ Օվասապյան

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա չորս մասնակից․

74 կգ՝ Հրայր Ալիխանյան

86 կգ՝ Մուշեղ Մկրտչյան

97 կգ՝ Սերգեյ Սարգսյան

125 կգ՝ Լյովա Գևորգյան

Թիմերը վերջին մարզումներն են անցկացնում Օլիմպավանում։

Օլիմպիական վարկանիշային մրցաշարը կանցկացվի մայիսի 9-12-ը Ստամբուլում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում