18:02  ,  3 մայիսի, 2024

Դե Ռոսի․ «Բայերի» դեմ պատասխան խաղում պետք է սխրանք գործենք

Իտալական «Ռոմայի» իտալացի գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսին մեկնաբանել է Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերից» կրած 0:2 հաշվով պարտությունը Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում։

«Մենք ուժեղ թիմի դեմ էինք խաղում։ Այս տարին «Բայերինն» է, նրանք հաղթել են Բունդեսլիգայում։ Բարձր որակի, ֆիզիկապես պատրաստված, դիմացկուն մրցակից է։

Գոլից հետո մենք մեծ ձգտումով խաղացինք, որպեսզի հասնենք հաջողության, բայց չստացվեց։

Գիտենք, որ պատասխան խաղում պետք է սխրանք գործենք, հաղթենք 2:0 հաշվով մի ստադիոնում, որտեղ այս մրցաշրջանում դեռ չի պարտվել։

Ստիպված կլինենք առաջին րոպեից գրոհել։ Կպայքարենք մինչեւ վերջին վայրկյանը»,- Դե Ռոսիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Բայեր» - «Ռոմա» պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 9-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում